News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի ֆրանսիական Ազգային ճակատ (FN) կուսակցության հիմնադիր, եվրապատգամավոր Ժան-Մարի Լե Պենի բնակարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է BFMTV լրատվական հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության եւ հրշեջ ծառայության աղբյուրներին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրդեհի բռնկման պահին Լե Պենը գտնվել է բնակարանում, սակայն չի տուժել: Հրդեհի պատճառը դեռեւս հաստատված չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» http://ria.ru/-ն:

Իր հերթին, RTL ռադիոկայանը հաղորդում է, որ քաղաքական գործիչը փոքր վնասվածք կամ դեմքի այրվածք է ստացել, սակայն նրա կյանքի վտանգ չի սպառնում:

Point ամսագրի աղբյուրի խոսքով՝ հրդեհը պատահական բնույթ է կրում եւ բռնկվել է բուխարու անսարքության պատճառով:

Ազգային ճակատի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել պատահարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ