News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Զամբիայի նոր նախագահ Էդգար Լունգուն փոխվարչաետ Գայ Սքոթին (ով երկրի նախկին առաջնորդ Մայքլ Սաթի մահվանից հետո մի քանի ամիս ղեկավարել է երկիրը) ազատել է աշխատանքից, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Գայ Սքոթը նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք չի ունեցել, քանի որ նրա ծնողները Զամբիայում չեն ծնվել: Սքոթի խոսքով՝  ժամանակավոր նախագահի իր դերը նա դիտարկել է՝ որպես խիստ արարողակարգային բնույթ ունեցող եւ պաշտոնը լքելու առիթով մեծ թեթեւություն է ապրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունգուն ոչ մեծ առավելությամբ հաղթել է նախագահական ընտրություններում: Արտահերթ ընտրությունները նշանակվել էին 2011թ.-ից երկրի ղեկավար Մայքլ Սաթի մահից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ