News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի 72-ամյա քաղաքացի Վիրջինիա Վալդեսին 3 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել՝ ամուսնու առնանդամը կտրելու փորձի համար: Դաժան փաստի առիթով գործը քննվում էր երեք տարի շարունակ: Ըստ Mirror-ի, սա վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցած վրեժխնդրության առաջին նման դեպքւ չէ:

Վիրջինիա Վալդեսն ամուսնու՝ Սեզարի հետ 32 տարի ապրել է մեկ հարկի տակ, սակայն մի քանի տարի առաջ զույգը որոշել է բաժանվել: Արդեն ապահարզանի փուլում գտնվելու ընթացքում կինն ամուսնուն առաջարկել է առանձնանալ, վերջինն էլ համաձայնել է: Վիրջինիան ասել է, որ գնում է ատամները մաքրելու եւ Սեզար Վալդեսին թողել է անկողնում պառկած: Սակայն կինը վերադարձել է ամենեւին էլ ոչ բարի նպատակներով. նրա ձեռքին մկրատ է եղել:

Ըստ Vesti-ի, ամերիկուհու ամուսինը սեփական կնոջից նման դաժան արարք չի սպասել: Անակնկալի եկած Սեզարին Վիրջինիան մկրատով մի քանի հարված է հասցրել սեռական օրգանների շրջանում: Բարեբախտաբար, տղամարդը հասցրել է շտապօգնություն կանչել, եւ դեպքի վայր ժամանած բժիշկները կարողացել են կանգնեցնել արյունահոսությունը:

Սեզար Վալդեսի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալն ընտանեկան բռնության զոհ է դարձել: Հայտնի չէ, թե ինչն է նման ագրեսիվ պահվածքի պատճառ դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ