News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնից ուսուցչուհին Ծննդյան տոնի նախօրեին ամուսնուն եւ որդուն լուսանկարել է քաղաքի բարերից մեկում: Սակայն չափազանց զարմացել է, երբ լուսանկարում սեւ զգեստով անծանոթ մարդ է տեսել: Ըստ Mirror-ի, բրիտանուհին վստահ է, որ ուրվականի է լուսանկարել:

Լուսանկարը հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում: Դեբբի Մոնտեֆորտեն երդվում է, որ բացի իր ընտանիքի անդամներից, այդ երեկո բարում ոչ ոք չի եղել:

«Եթե անգամ որեւէ մեկն այդ երեկո եղել է մեր մեջքի հետեւում, դատելով լուսանկարից, նրա հասակը պետք է առնվազն երկու մետր լիներ: Նման հսկայի դժվար կլիներ մոռանալ»,- հայտարարել է կինը: Ըստ Vesti-ի, ավելի ուշ պարզվել է, որ խորհրդավոր լուսանկարն արվել է Մեծ Բրիտանիայի ամենահին փաբում, որը տարիներ շարունակ հայտնի է այնտեղ տեղի ունեցող տարօրինակ երեւույթներով:

Առասպելի համաձայն, 300 տարի առաջ այդ շենքում, որտեղ այսօր բարն է գործում, մի կին է ապրել՝ երեխայի հետ: Մի անգամ տղան տուն է եկել եւ մորը կախված գտել: Չդիմանալով հարվածին՝ երեխան նետվել է պատուհանից եւ մահացել: Դրանից հետո շատերն ասել են, որ այդ շենքի պատերին սեփական աչքերով տեսել են մոր ու երեխայի ուրվականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ