News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել՝ նվիրված ազգային տոնին՝ Հանրապետության օրվան:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն նշեց, որ դեսպանատունը շատ միջոցառումներ է կազմակերպում, որոնց հիմնական առաքելությունը հայերի ու հնդիկների միջեւ շփումների հաստատումն է:

Իր հերթին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ Հնդկաստանը ոչ միայն հարուստ մշակույթ ունեցող երկիր է, այլեւ տնտեսության ոլորտում մեծ առաջընթաց արձանագրող պետություն: «Ժամանակակից Հնդկաստանը բարձր տեխնոլոգիաների եւ ջերմ սրտեր ունեցող մարդկանց երկիր է»,-ասաց նա:

Միջոցառման ընթացքում մրցանականեր են հանձնվել հայ դպրոցականների շրջանում «Հնդկաստանն իմ պատկերացմամբ» թեմայով կազմակերպված էսսեյի մրցույթի հաղթողներին:  Մրցույթին, որը կազմակերպել է Հայաստանի ԿԳՆ-ն եւ Թումո կենտրոնը, մասնակցել է ավելի քան 1500 աշակերտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ