News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ զրուցել ենք Գյումրիի ողբերգությունից հետո Համայն Ռուսիո պատրիարքին դիմելու նրա ջանքերի, հետողբերգական շրջանում Գյումրիում տիրող իրավիճակի, կատարվածի հնարավոր քաղաքական հետեւանքների մասին։ 

Կատարված ողբերգությունից օրեր անց տեղեկություն տարածվեց, որ Դուք դիմել եք Համայն Ռուսիո պատրիարքին՝ Պերմյակովի գործը ՀՀ արդարադատությանը հանձնելու միջնորդությամբ ՌԴ իշխանություններին դիմելու խնդրանքով։ Ի՞նչ պատասխան եք ստացել։

Ես դիմեցի հայր Անդրեյին (խմբ.102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական Անդրեյ վարդապետ) ամենակրիտիկական պահին, երբ բախումներ էին ընթանում, կապվեցի նրա հետ հեռախոսով եւ խնդրեցի, որ գոնե ինքը փորձի մի բան անել պատրիարքի միջոցով, եւ նա փորձեց։ Բայց պատրիարքարանից  պատասխան եկավ, որ իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն պատրիարքարանը չի տեսնում։ Հիմա, երբ իրավիճակը խաղաղ է, մենք էլ չենք տեսնում պատրիարքարանի միջամտելու անհրաժեշտությունը:

Ողբերգությունից հետո Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու կոչեր հնչեցին։ Դուք ռազմաբազայի հետագա ճակատագիրը քննարկելու անհրաժեշտություն այս պահին տեսնո՞ւմ եք։ 

Ռուսական ռազմաբազան հանելու հրատապ անհրաժեշտություն չկա, հիվանդությունը բուժելու փոխարեն հիվանդին սպանելու կարիք չկա։ Հիմա, եթե ռուսաստանյան զորակայանը հիվանդ է, պետք է այն բուժել, ոչ թե սպանել, ուրեմն կա խնդիր, կան անձնակազմի ընտրության հետ կապված պրոբլեմներ։ Դրանք պետք է լուծվեն, եւ, հետեւաբար, ռուսաստանյան զորակայանը կարող է մնալ, փոխել իր մոտեցումները, անձանակազմի ընտրության ձեւը, եղանակը, նաեւ հարաբերվելու կերպը քաղաքի եւ քաղաքացիների հետ։ Մի խոսքով՝ խնդիրներ կան, որոնք բուժելի են։ Եթե տեսնեք, որ անբուժելի է, այն ժամանակ կարելի է խնդիրը բարձրացնել։ Բայց չեմ կարծում, որ անբուժելի է, եւ նման հարց գոնե այս պահին սթափ վիճակում ոչ մի գյումրեցի չի բարձրացնում։ Առավել եւս, որ ռուսաստանյան ռազմաբազան ոչ միայն անվտանգության խնդիր է լուծում որոշակի առումով, այլեւ տնտեսապես օժանդակում է քաղաքին. բազմաթիվ մարդիկ այնտեղ աշխատում են, ընտանիք են պահում։

Միջազգային, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներում փորձ արվեց Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով գյումրեցիների բողոքի ալիքը ներկայացնել որպես հակառուսական տրամադրություններ։ Դուք այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք Գյումրիում։ 

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն եւ չեն տուժի, եւ մեր ժողովուրդն էլ իմաստությամբ ցույց տվեց, որ ինքը հակառուսական տրամադրություն չունի։ Ընդամենը այնպես ստացվեց, ռուսների չար բախտից, որ այս ոճրագործը ազգությամբ ռուս է, եւ ռուս ազգի խայտառակությունն է, եւ ռուս ազգը նույնպես ուրախ չէ այս ամենից, ոչ էլ Ռուսաստանի պետությունն է ուրախ այս վիճակից։ Հետեւաբար, հայ-ռուսական  հարաբերությունները չեն կարող տուժել, որովհետեւ մեր ժողովուրդն այդքան իմաստություն ունեցավ չվերագրելու այս ամենը ամբողջ ռուս ժողովրդին։ Նույն իմաստությունը պետք է ունենա ռուս ժողովուրդը. այսինքն՝ եթե դեպքեր լինում են հայերի կողմից Ռուսաստանում, դա չպետք է վերագրել ողջ հայությանը։ Իսկ Մինվոդիում կատարվածը դարձյալ այս բանի անմիջական հետեւանք կարելի է գնահատել, բայց երբեք չի կարելի հավասարության նշան դնել. մի ամբողջ գերդաստանի՝ 7 հոգի, այդ թվում՝ մանուկների քնած վիճակում սպանության եւ մի զինծառայողի վեճի ընթացքում սպանության միջեւ։ Իհարկե, այդ սպանությանն էլ արդարացում չկա, բայց ռուս հասարակությունը թող չփորձի  հավասարության նշան դնել։

Շիրակի թեմի առաջնորդը հույս հայտնեց, որ ռուսական կողմը ճիշտ հետեւություններ է արել, եւ ի վերջո ոճրագործը կհանձնվի  Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ ինքն արդեն դրական միտումներ է տեսնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ