ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը աբսուրդ է կոչել ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հայտարարությունն այն, որ ուկրաինական բանակն, ըստ էության, իրենից ՆԱՏՕ-ական լեգիոն է ներկայացնում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Հայտարարությունը, որ Ուկրաինայում գործում է ՆԱՏՕ-ի լեգիոն, անհեթեթություն է»,-ասել է Դաշինքի ղեկավարը: Նրա պնդմամբ, «Ուկրաինայում միակ օտարերկրյա ուժերի ներկայացուցիչները ռուսական զորքերն են»:
Ավելի վաղ այսօր՝ հունվարի 26-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը իրենցից օտարերկրյա լեգիոն են ներկայացնում: Պուտինի կարծիքով, ուկրաինական բանակը գործում է առաջին հերթին ՆԱՏՕ-ի, այլ ոչ սեփական շահերից ելնելով: ՌԴ նախագահը նաեւ ասել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ական լեգիոնի հիմնական նպատակը Ռուսաստանի աշխարհաքաղաքական զսպումն է: