News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ մեր թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որեւէ մեկին:

Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որեւէ անդամի: Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար: Մեր թղթակցին հայտնի է դարձել նաեւ, որ ուրբաթ օրը հայ քննիչները եւս մեկ անգամ են քննել Պերմյակովին: Վերջինս, մեր տեղեկություններով, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ