News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր «լրտեսական սկանդալ» է ծագել, երբ Նյու Յորքում կալանավորվել է ՌԴ քաղաքացի Եվգենի Բուրյակովը՝ լրտեսության մեղադրանքով:

Ռուսաստանցու կալանավորման մասին հայտնի է դարձել երկուշաբթի, երբ Նյու Յորքի հարավային դաշնային շրջանի դատախազությունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում էր, որ Ռուսաստանի քաղաքացի, բանկի աշխատող Եվգենի Բուրյակովը ձերբակալվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամասում՝ ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու նպատակով դավադրություն նյութելու մեղադրանքով: Մամուլը գրում է, որ մեղադրյալը ԱՄՆ-ում Արտէկոնոմբանկի ներկայացուցչի տեղակալն է, սակայն պաշտոնապես տվյալ տեղեկությունը չի հաստատվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ իշխանությունները  մեղադրել են նաեւ ՌԴ քաղաքացիներ Իգոր Սպորիշեւին եւ Վիկտոր Պոդոբնուն, որ նրանք Բուրյակովի հետ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գործակալներ են: Նյու Յորքի հարավային դաշնային շրջանի դատախազության մամուլի  ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ Սպորիշեւը եւ Պոդոբնին ներկայումս ԱՄՆ-ի սահմաններից դուրս են: Ավելի ուշ պարզվել է, որ Իգոր Սպորիշեւը աշխատել է ռուսական առեւտրային ներկայացուցչությունում, իսկ Պոդոբնին՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ