News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն տեւական լռությունից հետո մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումը: 88-ամյա քաղաքական գործիչը նշել է, որ այնքան էլ չի հավատում ԱՄՆ-ին, սակայն դա չի նշանակում, որ ինքը հակամարտությունների խաղաղ կարգավորման չի ձգտում, հայտնում է Associated Press-ը:

«Մենք միշտ կձգտենք աշխարհի բոլոր ժողովուրդների հետ համագործակցության եւ բարեկամության, այդ թվում՝ մեր քաղաքական հակառակորդների հետ», — Ֆիդել Կաստրոյի խոսքերն է փոխանցում  Gazeta-ն:

Դեկտեմբերի կեսերին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել էր Կուբայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների վերսկսման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ