Իտալացի ռեժիսոր Ջակոմո Աբրուցեզեի «Ծովային աստղ» (Stella Maris) ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմը լավագույնն է ճանաչվել Սերբիայում անցկացվող «Կուստենդորֆ» միջազգային փառատոնին, հայտնում է կինոդիտումների կայքը:
Ավանդաբար Սերբիայի եւ Բոսնիա եւ Հերցոգոցինայի սահմանի լեռներում անցկացվող կինոփառատոնի կազմակերպիչն ու ոգեշնչողը հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան է: Թվով 8-րդ կինոփառատոնն այս տարի կշարունակվի հունվարի 21-ից մինչեւ 26-ը:
Մրցանակի համար ընդհանուր առմամբ 17 կինոնկար է պայքարել: Իտալական լքված գյուղում կյանքի մի դրվագ պատկերող Աբրուցեզեի աշխատանքը արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե հավկիթին»: Երկրորդ մրցանակին՝«Արծաթե հավկիթին», արժանացել է Մարկո Սոպիչան՝ «Պայուսակ» ֆիլմի համար: