News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի քաղաքացի Ֆլորանս Կասեն հայց է ներկայացրել Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի եւ լատինամերիկյան այդ երկրի նախկին ղեկավարների դեմ՝ մարդկանց առեւանգմանը մասնակցելու մեղադրանքով մեքսիկական բանտում անցկացրած իր տարիների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կասեն 2008թ. դատապարտվել էր 96 տարվա ազատազրկման՝  մարդկանց առեւանգմանը մասնակցելու, կազմակերպված հանցավորության ու թմրաբիզնեսին սատարելու մեղադրանքով, սակայն 2011թ. գործը վերանայվել էր, եւ ժամկետը կրճատվել էր մինչեւ 60 տարվա: Այնուհետեւ գործի նոր վերանայման ընթացքում Մեքսիկայի գերագույն ատյանը խոստովանել էր, որ Կասեի դեմ վկայությունները անհիմն եւ հակասական են: Դատարանը համաձայնել էր, որ խախտվել են Կասեի սահմանադրական իրավունքները: Երկու տարի առաջ նա ազատվել եւ հայրենիք էր վերադարձել:

Այժմ ֆրանսուհին պահանջում է 36 մլն դոլար՝ բարոյական վնասի փոխհատուցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ