Դենվերում ոստիկանները սպանել են 16-ամյա աղջկա, հատնում է Fox News-ը:
Ոստիկանության տվյալով՝ աղջիկը, գտնվելով գողացված մեքենայում, հարվածել եւ վիրավորել է սպային: Իշխանությունները դեռահասի անունը չեն հայտնում, բայց զոհվածի հարազատները նրան Ջեսիկա Էրնանդես են անվանում, փոխանցում է Gazeta-ն:
Միջադեպի ընթացքում ոստիկանության երկու աշխատակիցներ մոտեցել են մեքենային, որը նույնականացրել են որպես առեւանգված, ինչից հետո աղջիկը հարձակվել է նրանց վրա, ոստիկանները կրակ են բացել: Ըստ զոհվածի ընկերուհու ցուցմունքների՝ ոստիկանները քարշ են տվել մարմինը եւ ձեռնաշղթաներ հագցրել, ինչից հետո նկատել են, որ աղջիկը մահացած է: