News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրը ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Կոստանյանը նշանակվելու է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոս:

Նշենք, որ Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում 2003թ.-ից ՀՀ գլխավոր հյուպատոս է Արարատ Գոմցյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին, Արդարադատության խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, ըստ որի` Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել: Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են ՀՀ Նախագահի 16.01.2015թ. հրամանագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Մոսկվային պատասխանատվությունից ազատելու համար. փորձագետ
Ըստ վերլուծաբանի՝ ներկա վիճակը հարմար է Ռուսաստանին․․․
ՌԴ դեսպանը հերքել է հայտարարությունները, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ և Բելառուսի միութենական պետությանը
Կոպիրկինը հավելեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ավելի լայն առճակատման առարկա...
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումը
Նա իշխանության եկավ «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով...
Հայաստանը գտնվում է այն ճանապարհի կեսին, որն Ուկրաինան անցել է 10 տարվա ընթացքում. Ռուս փորձագետ
Մենք դեռ հնարավորություն ունենք սա կասեցնելու...
«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակը Հայաստանը ԵԱՏՄ-ից պոկելն է. ՌԴ ԱԳՆ 
Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին...
Ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները. Ռուսաստանցի քաղաքագետ
Փորձագետը նշել է, որ Թուրքիան այժմ իրականացնում է պանթուրքական դոկտրինան...
Ամենաշատ