News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք պատրաստվում ենք դեսպան Միլզի ժամանմանը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից ու հավելել. «Երբ նրա ժամանման օրը վերջնականապես հստակեցվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք»:

ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին Հայաստանում դեսպանի պաշտոնում հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այս մասին իր բլոգում հայտնում է արդեն նախկին դեսպան Ջոն Հեֆերնը: Սենատը հաստատել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը:

Միլզը Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ ավելի վաղ եղել էր Մալթայում ԱՄՆ-ի  դեսպանատան գործերի հավատարմատար:

Միլզն աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: Նա նաեւ աշխատել է հյուպատոսական բաժնում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գծով:

 «Asbarez»-ը գրում է, որ Միլզը տիրապետում է ռուսերենին եւ ֆրանսերենին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ