News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը իր շահերն է պաշտպանում տարածաշրջանում եւ չի հանդիսանում մեր երկրի անվտանգության երաշխիքը։ Այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական  խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը։

«Ես համոզված չեմ, որ Ռուսաստանը մեր ապահովության գարանտն է, ինչպես պատմությունն է ցույց տալիս, նրանք մի օր կամ մի ժամ կարող են ուշանալ, եւ դա կարող է ճակատագրական լինել»,- ասաց Վլադիմիր Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին նույնիսկ վասալի տեղ չի դնում. «Չի կարող քեզ համար անվտանգության երաշխիք լինել մի պետություն, որը 4 միլիարդի զենք է վաճառում քո թշնամուն, եւ այս առումով մենք կարող ենք հայտնվել լուսանցքում եւ շատ արագ զոհ դառնալ ռուսական շահին»։

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանի կարծիքով էլ՝ եթե ռուսական զորքը չլիներ Արցախյան ազատամարտի ժամանակ, որոնք օգնում էին ադրբեջանցիներին, հայերը վաղուց Բաքուն գրաված կլինեին։

«Եթե ռուսական զորքը չլիներ, ապա այսօր Բաքուն մերը կլիներ, Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը չէիքն հանձնի, եւ ընդհանրապես, ադրբեջանցիները միայն հաջողություն են ունեցել այն ժամանակ, երբ նրանց օգնել է ռուսական զորքը, մնացած դեպքերում իրենք միշտ պարտվել են»։

Ազատամարտիկների խոսքով՝ Արցախյան ազատամարտում մեր հաղթանակի պատճառն այն էր, որ  մեր նպատակը ոչ թե հող զավթելն էր, այլ հող պահելը։

«Եթե մենք ժամանակին փոքրաթիվ խմբերով կարողանում էինք ութ միլիոնանոց ազգին չոքացնել, ապա հիմա, ազերին ո՞վ ա, երբ կանոնավոր բանակ ունենք»,-ասաց Վլադիմիր Առաքելյանը։

Ազատամարտիկները համոզված են, որ մեր բանակն այսօր էլ «իր թերություններով հանդերձ» բավական հզոր է եւ ամեն պահի կարող է թշնամուն արժանի պատասխան տալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ