Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության եւ Նաիրիի բաժնի ծառայողները հունվարի 26-ին, ժամը 14.20-ին, Քասախ գյուղի հարակից գոմերից բերման են ենթարկել 49-ամյա Մխիթար Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 4-րդ եւ 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքներով: