News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ եւ առանձնացվել առանձին վարույթում, քանի որ գործի նյութերում առերեւույթ առկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանցագործության հատկանիշներ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգոր Վ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Թումանյան փողոցում քաղաքացի Եփրաքսյա Թ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով փորձել է վերջինիս մոտից բացահայտ հափշտակել պայուսակը եւ բջջային հեռախոսը, սակայն փախուստի դիմելու ժամանակ բռնվել է դեպքի վայրում գտնվող անձանց կողմից եւ հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Գրիգոր Վ.-ն հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ եւ իրավունք է ունեցել ՔԿՀ տարածքից դուրս գալ միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից մինչեւ ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատապարտյալը ոչ աշխատանքային օր է դուրս եկել հիմնարկի տարածքից եւ կատարել վերոհիշյալ հանցագործությունը:

Բացի դրանից, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ դատապարտյալի բջջային հեռախոսները շահագործվել են ՔԿՀ տարածքից դուրս այլ հանգստյան օրերի եւս, մինչդեռ այդ օրերին հիմնարկի պատասխանատու հերթապահների կողմից կատարված ստուգումների արդյունքում խախտումներ եւ թերություններ չեն հայտնաբերվել:

Գրիգոր Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ