News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ժնեւում ընթացող բանակցություններն արդեն հասել են փորձագիտական մակարդակի, որտեղ մենք քննարկել ենք ընդհանուր խնդիրներ, այսինքն Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագիրը հասկանալի է, միջուկային ծրագիրը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի Ագ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Նրա խոսքով՝ Իրանը հենց սկզբից ասել է, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի: «Հետեւաբար, մենք չենք անհանգստանում միջազգային հանրության կողմից անհրաժեշտ վստահության հարցում: Քիչ երկրներ են մնացել, որոնց մոտ պահպանվում է անհանգստությունը: Մենք պատրաստ ենք համագործակցել այդ երկրների հետ»,-ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ բանակցություններում հիմնական սկզբունքների շուրջ տարաձայնություններ չկան: «Կան խնդիրներ դետալներում, որոնք անհրաժեշտ են հստակեցնել՝ համաձայնության հասնելու համար: Դրա վերաբերյալ արդյունավետ բանակցություններ են անցկացվել: Իհարկե, դեռ կան լուրջ խնդիրներ, բայց հույս ունենք, որ քաղաքական կամքի եւ իրատեսության շնորհիվ դրանք լուծում կստանան»,-ընդգծել է Զարիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ