News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանային լարվածությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր երկրում իշխանությունը պահելու խնդիր է լուծում։ Այս մասին այսօր հունվարի 27-ին, լրագրողներին ասաց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական  խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը՝ նշելով, որ չնայած սահմանին աննախադեպ լարվածությանը՝ լայնածավալ ռազմական գործողություններ առաջիկայում չեն լինի։

«Ալիեւը ուզում է այնպես ցույց տալ, որ տղամարդ է, իրականում ինքը ցեյտնոտի մեջ է, ինքն էլ չի հասկանում՝ ինչ է անում։ Ես տեղյակ եմ, որ մերոնք այս մի քանի օրերին բավականին մեծ հակահարված են տվել, ընդ որում, բոլոր կողմերից»,- ասաց նա։

Ազատամարտիկի կարծիքով՝ մեր կողմի պատասխանը ադրբեջանական սադրանքին պետք է լինի ուժող, որպեսզի դա զսպաշապիկ դառնա թշնամու համար։

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանի կարծիքով՝ թշնամին շատ ավելի մեծ կորուստներ է տալիս դիվերսիոն հարձակումներ կատարելով, սակայն ամեն անգամ կոծկում է զոհերի թիվը։

«Գերիներ ունեցել ենք, նայում ես՝ մեղքդ գալիս են, նույնիսկ չես ուզում ուզում չափալախես, ասում ես՝ քեզ ո՞վ է ուղարկել այստեղ։ Իրանք հիմա շատ կորուստներ են տալիս, սակայն չեն հայտարարում այդ կորուստների մասին»,- ասաց ազատամարտիկը։

Ազատամարտիկները, այնուամենայնիվ, լայնածավալ ռազմական գործողություններ չեն կանխատեսում մոտ ժամանակներում։

 «Ադրբեջանցիները հիմա հոգեբանորեն պատրաստ չեն պատերազմի։ Պատերազմ չի լինի, որովհետեւ էդ պատերազմը ոչ Ալիեւի ուզելով է, ոչ մեր, ուղղակի ներքաղաքական խնդիրների պատճառով է այս ամենը սահմանին տեղի ունենում»,-ասաց Վլադմիր Առաքելյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ