News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ այս քայլով հաստատակամորեն կշարունակվեն ոլորտում որդեգրված այն սկզբունքները, որոնք միտված են  որակի, մատչելիության եւ անվտագության բարելավմանը: 

«Համոզված եմ, որ հուշագրի ստորագրմամբ կբարելավվի փակ վայրերում անազատության մեջ գտնվողների բժշկական օգնության եւ սպասարկման որակը։ Վայրեր, որտեղ ծանր, դեպրեսիվ վիճակները կարող են բերել սոմատիկ հիվանդությունների առաջացման, հասցնել նաեւ ինքնավնասման, ինքնասպանության փորձերի»,-ասաց Արմեն Մուրադյանը։

«Նույն պատրաստակամությամբ մասնակից ենք լինելու ինչպես խորհրդատվական աջակցություն ցուցաբերելով, այնպես էլ` բժշկական օգնությունը տեղում  իրականացնելով, կադրերին վերապատրաստելով` բժիշկներին մասնակից դարձնելով շարունակական զարգացման մասնագիտական ծրագրերին»,-հավելեց Արմեն Մուրադյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ  աշխատանքային երկարատեւ քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ    դատապարտյալների առողջության, ոլորտին վերաբերող այլ հարցեր կարող են լուծվել համատեղ ջանքերով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը որպես լավագույն բուհերից եւ խոշոր բժշկական կենտրոններից մեկը երկու առաքելություն ունի։ Եւ պատահական չէ, որ հուշագիրը ստորագրվում է հենց բժշկական մայր բուհում։

Ստորագրմանը ներկա երեք նախարարը նշեցին, որ հուշագրում ամրագրված դրույթները կարող են կյանքի կոչվել միայն համատեղ ջանքերով։

Տպել
Ամենաշատ