News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը, որը ամենակարեւոր եւ սիրված տոներից է:

1991 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվել է պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը:

1992 թվականի հունվարի 28-ին կայացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը, դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, որը համընկավ արցախյան պատերազմի ակտիվ փուլի հետ:

Այսօր ՊՆ ներկայացուցիչները՝ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կայցելեն «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք կմատուցեն զոհված ազատամարտիկների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ