Այսօր՝ հունվարի 28-ին, նշվում է Անձնական տվյալների (Data Protection Day) պաշտպանության միջազգային օրը: Այն կոչված է հիշեցնելու համացանցի օգտատերերին, որպեսզի նրանք չմոռանան ինտերնետում վարքագծի կանոնները, որոնք օգնում են անվտանգ դարձնել նրանց վիրտուալ եւ իրական կյանքը:
Այս օրը նշելու մասին որոշումն ընդունվել է 2006թ. ապրիլի 26-ին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Ամսաթիվը համապատասխանում է 1981թ. հունվարի 28-ին Եվրոպայի Խորհրդի կողմից «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի ստորագրման օրվան: Մի շարք երկրներում այդ տոնը կոչվում է «Գաղտնիության օր», հայտնում է Calend-ը: