News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ գիտնականները լատվիացի գործընկերների հետ համատեղ ձեռնարկություն են ստեղծել՝ նորարարական բիոպարարտանյութեր արտադրելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախագծի համահեղինակ Գրիգոր Գյուլխանդանյանը:

Ձեռնարկությունը, որը Arlabion են կոչել (Armenian Latvian Bio News), ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին, Մեծ Բրիտանիայում: Վերջերս բրիտանական հիմնադրամներից մեկը հավանության է արժանացրել ծրագիրն ու պատրաստվում է ֆինանսավորել այն:

2010 թվականին Գյուլխանդանյանի թիմը 15 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ստացել ամերիկյան CRDF (Civilian Research and Development Foundation) հիմնադրամից, որի շնորհիվ Արարատյան դաշտում իր ստեղծած նյութը փորձարկել է բույսերի սնկերի դեմ:

Դրանից հետո նորարարները որոշել են նյութին պարարտանյութ ավելացնել: Վերջինի հիմնական բաղադրիչը ցեոլիտն է, որի զգալի պաշարներ կան երկրի հյուսիս-արեւելյան Նոյեմբերյանի շրջանում:

«Սովորաբար ցեոլիտը տալիս են 1 հեկտարին՝ 1.5 տոննա: Իսկ մեր պարարտանյութը փորձերի ժամանակ տրվել է 50 կգ-ով, իսկ բերքատվությունը բարձրացել է մինչեւ 50%»,- հավելեց Գյուլխանդանյանը:

Հիմա գիտնականները Երեւանում հիմնադրված փոքրիկ արտադրությունում երկու անուն արտադրանք են թողարկում, սակայն նշված արտերկրյա աջակցության հաշվին պատրաստվում են ընդլայնել գործունեությունը: Արտադրության ներկա ծավալները տարեկան 1-2 տոննա է, որը ծրագրվում է զգալիորեն ավելացնել:

«Շատ կարեւոր է, որ մեր նախագիծն անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն ունի. գիտնականներն իրենց գործն են անելու, ներդրողները՝ իրենց, շուկայի մասնագետները՝ իրենց»,- նշեց Գյուլխանդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի...
Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային...
Ամենաշատ