News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մարդու իրավունքների միությունը ՄԻԵԴ-ում հունվարի 28-ին տեղի ունենալիք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատին հանդես կգա Փերինչեքի դեմ։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) եւ «Իրական արդարության եւ հիշողության կենտրոնի» հետ միասին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատին կողմ լինելու համար դիմել են ՄԻԵԴ։

Միեւնույն ժամանակ Թուրքիայից հիշյալ երկու կազմակերպությունները միջազգային «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների աշխատանքների ինստիտուտի» հետ համատեղ պատրաստած տեսակետ են ներկայացրել ՄԻԵԴ։

Թուրքիայի մարդու իրավունքների միության փոխնախագահ Մերալ Չըլդըրը նշել է, որ իրենք Փերինչեքի գործով դատին կողմ լինելու համար դիմել են ՄԻԵԴ եւ իրենց դիմումն ընդունվել է։

Թուրքիայի մարդու իրավունքների միության փաստաբաններին Էրեն Քեսքինն էլ նշել է, որ իրենց կողմից ՄԻԵԴ ներկայացված զեկույցում շեշտվել է, որ Փերինչեքի հայտարարությունները խտրական նշանակություն ունեն եւ հանցանքն են համարվում։ Ըստ փաստաբանի՝  Փերինչեքը խախտել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ժողովրդավարական հասարակություններում աղետի ենթարկվածների հարազատների զգացմունքները պահպանելը»։

Նշենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնելու է փատաբանների հայտնի խումբ` Ջեֆրի Ռոբերթսոնի եւ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ