News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին Կառավարության  շենքում չէ, աշխատանքային հանդիպման է, հետեւաբար չի կարող հանդիպել շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող առեւտրականներին: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին,  «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ երեք ժամից ավելի բողոքող մի քանի հարյուր առեւտրականներին ասաց Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Բողաքողները սուլոցներով դիմավորեցին Ալեքսանդր Ղազարյանին՝ ասելով, որ նրան չեն ուզում տեսնել:

Առեւտրականները հետաքրքրվեցին՝  արդյոք վարչապետը մտադիր է որեւէ ձեւաչափով հանդիպել իրենց հետ, ինչին Ալեքսանդր Ղազարյանը պատասախանեց, որ վարչապետն ինքն է որոշում. եթե լինի նման որոշում, ինքը կտեղեկացնի ցուցարարներին:

Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպելուց հետո առեւտրականները հայտարարեցին, որ իրենց պահանջը չի փոխվում, եւ իրենք չեն պատրաստվում հեռանալ Կառավարության շենքի մոտից։

Նշենք, որ նախորդ օրը նույնպես առեւտրականները հավաքվել էին Կառավարության մոտ, նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, սակայն նա այդպես էլ չիջավ՝ փոխարենը առաջարկելով առեւտրականներից 10-ին ընդունել Կառավարության շենքում:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ