News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ թիվը բացատրում է մի քանի պատճառներով: Այսօր՝ հունվարի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը ամփոփել է անցած տարվա արդյունքները եւ խոսել 2015թ. ծրագրերի մասին:

Այս համատեքստում նա նշել է, որ նախօրեին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության կոլեիգիայի նիստը: Նիստն անցկացվել է գերագույն գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Նախարարի գնահատմամբ՝ երկրի զինված ուժերը շարունակել են իրականացնել իրենց առջեւ կանգնած խնդիրները իրավիճակի եւ ճկունության ճիշտ գնահատում պահանջող բավականին բարդ պայմաններում: Ավելին, հաշվի առնելով տարածաշրջանի ապակայունացման միտումները, որոնք ներառում են ոչ միայն հակամարտությունները, այլ նաեւ հակառակ դաշինքներին եւ միություններին մասնակցելու երկրների ձգտումները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, նախարարը նշել է, որ Բաքուն շարունակում է Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում լարվածության ստեղծմանն ուղղված քաղաքականությունը՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով: Շարունակվում է հայերի նկատմամբ ատելության, Լեռնային Ղարաբաղի շուրջ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների ժխտման քաղաքականությունը: Ինչպես նշել է նախարարը, 2014թ. եւ ընթացիկ տարվա սկզբից հակառակորդը շարունակում է դիվերսիոն գործողություններն ու դիպուկահարների պատերազմը:

«Դա կանխամտածված բնույթ է կրում: Նպատակներից մեկն էլ հայկական կողմի ունակությունները բացահայտումն է: Ոչ մի լուրջ հաջողության նրանք չեն հասել: Միաժամանակ տեղեկատվական պատերազմ է մղվում: Հակայակական քաղաքականություն է տարվում եւ փաստերի հրեշավոր աղավաղում: Նման վարքագիծը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար», - նշել է Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ կարգապահության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, որի շնորհիվ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով առաջացած միջադեպերը կրճատվել են 60 %-ով: Ինքնասպանությունների թվով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Աշխատանք է տարվել դպրոցներում եւ բուհերում: Արդյունքները տեսանելի չեն, քանի որ ում հետ աշխատանքները են տարվել, դեռեւս չեն զորակոչվել բանակ:

«Համոզված եմ, որ արդյունքը կլինի և միջանձնային հարաբերությունների հետ կապված միջադեպերը նվազագույնի կհասցվեն», - նշել է Օհանյանը: Ցավոք, նախորդ տարի եղել են կորուստներ: Տարվա սկզբին Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիաների պատճառով հայկական կողմը կորցրել է 7 զինծառայող: «Ադրբեջանը ավելի լկտի մոտեցում է ցուցաբերել: Սակայն նորից պարտվել է: Այսպես կլինի միշտ, քանի որ հայ զինվորը պաշտպանում է իր տունը: Նրա գործն օրինական է: Մենք չենք կորցրել, այլ գտել ենք մեր հերոսներին», - հայտարարել է Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ