News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության առաջնորդ, երդվյալ հակահայ Դողու Փերինչեքը ՄԻԵԴ-ի դատին մեկնելուց առաջ պարզաբանել է, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատը Հայոց ցեղասպանության դատը չէ։

Թուրքական Canlihaber կայքի փոխանցմամբ՝  «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Ստրասբուրգ մեկնելու համար մոտ 200 հոգանոց խմբով է ժամանել Ստամբուլի օդանավակայան։

Օդանավակայանում կարճ ասուլիս կազմակերպած Փերինչեքը նշել է, թե տեղի ունենալիք դատը Հայոց ցեղասպանության դատը չէ։ Ըստ Փերինչեքի՝ այն դատ է խտրականության ենթարկվելու եւ հետեւից խփվելու հետ կապված։

«ՄԻԵԴ-ը շատ համարձակ վճիռ է կայացրել 2013-ի դեկտեմբերի 17-ին։ Հիմա էլ նույն որոշումը սպասում ենք ՄԻԵԴ-ի գերագույն պալատից։ Դրա համար էլ Ստրասբուրգ ենք գնում։ Վստահում ենք, քանի որ ճիշտ ենք»,-ասել է Փերինչեքը։

Նշենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնելու է փատաբանների հայտնի խումբ` Ջեֆրի Ռոբերթսոնի եւ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ