News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին, որտեղ շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։

«Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն եւ կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա, մեծապես ողջունելի են եւ խրախուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրելու խաղաղության եւ անվտանգության մեջ, ազատ եւ ժողովրդավարական պետությունում», - նշված է նամակում։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ուրուգվայ 2011 թ. եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օմար Օռիկո Միրալդիի այցը ԼՂՀ 2012 թ. նշանակալիորեն նպաստել են երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը եւ հրավիրել իր ուրուգվայցի գործընկերոջն այցելել Արցախ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ