News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում 2014 թվականի արդյունքներով գրանցվել են գոհացուցիչ ցուցանիշներ եւ հստակ դրական տեղաշարժեր, արձանագրվել է ցանքատարածությունների ավելացում եւ գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, բացառությամբ պտղի: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մասնակցել է մարզխորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:

Իր բացման խոսքում նախարարը հայտնել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մարզային այցելություններ` ոլորտին առնչվող խնդիրները տեղի պատասխանատուների հետ քննարկելու եւ համատեղ ջանքերով դրանց առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով:

«Մենք գյուղատնտեսության ոլորտում ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն անգամ եռապատկելու  մեր արտադրության ծավալները եւ զգալիորեն ավելացնելու արտահանումը»,- իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ` ամենամեծ ձեռքբերումը մարզի համար վարելահողերի արդյունավետ օգտագործումն է, մասնավորապես առկա 25382 հեկտար վարելահողերից անցյալ տարվա օպերատիվ տվյալներով մշակվել է 22983 հա, իսկ 2015 թվականին ըստ կանխատեսումների կմշակվի 23763 հա` նախորդ տարվանից 780 հեկտարով ավել։ Ըստ օպերատիվ տվյալների` 2014 թվականին արտադրվել է շուրջ 341.0 հազար տոննա բանջարեղեն, իսկ 2015թ․ ըստ կանխատեսումների կարտադրվի 348․5 հազար տոննա, որը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը 7.5 հազար տոննայով։ Մարզում հատկապես բարձր է հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը, ինչը նպաստում է երկրի պարենային ապահովության խնդրի լուծմանը: Անցյալ տարվա տվյալներով 1 հա-ից ստացվել է 46,2 ց բերք, ինչն առաջին ցուցանիշն է հանրապետությունում:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ոռոգման համակարգի խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ դատելով ընթացիկ եղանակային պայմաններից` հավանական է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի ավելի վաղ սկսելու անհրաժեշտություն առաջանա, ուստի հարցն այս պահին խիստ հրատապ է:  Նախարարի հավաստմամբ,  առաջին իսկ պահանջի դեպքում պետք է   գյուղացիական տնտեսությունները  ապահովվեն ոռոգման ջրով: Խնդրի հետ կապված հանձնարարական է տրված ոռոգման համակարգի պատասխանատուներին արդեն իսկ մարտի 1-ին ամբողջությամբ պատրաստ լինել ոռոգման սեզոնին, որպեսզի ջրօգտագործման  հետ կապված խնդիրներ չլինեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ շարունակվելու են ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի եւ սերմացուների տրամադրման պետական աջակցության ծրագրերը, եւ  գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկը կառավարությունն ամբողջությամբ բավարարելու է: Այնուամենայնիվ պետք է ուշադրություն դարձնել ներկայացված պահանջարկի ամբողջական իրացման եւ դրանց դիմաց գումարների ժամանակին հավաքագրելու վրա:

Նիստի ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգեւատրվեց Երասխ գյուղի ֆերմեր Հարություն Խաչատրյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

Նախարարն այնուհետեւ  այցելել է Մխչյանի առաջին  պոմպակայան, հետեւել նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ