Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդակունք գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան առջեւի հատվածով արգելափակվել է Սեւանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սեւան հատվածում (22-րդ կմ) հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 34 ZS 858 համարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան: