News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շոտլանդական Դանդի քաղաքի բնակչուհի Քարլի Մակկին պետք է 18.500 ֆունտ սթեռլինգի չափով տուգանք վճարի՝ ավտոմեքենան սխալ կայանելու համար: Ամեն դեպքում, այդպես են պահանջում տեղական իշխանությունները, որոնք ներկայում դատական քաշքշուքի մեջ են բրիտանուհու հետ:

Մի ամբողջ տարի կինն ավտոմեքենան կայանել է իր ավտոտնակի առջեւ՝ վստահ լինելով, որ միանգամայն ունի դրա իրավունքը: Հետաքրքիր է, որ կայանատեղիի սեփականատեր ընկերության ներկայացուցիչները գրեթե ամեն օր Քարլիի մեքենայի դիմապակուն տուգանքի կտրոններ են փակցրել, սակայն կինը դեն է նետել դրանք՝ կարծելով, որ սխալմունք է:

Ըստ Lifenews-ի, արդյունքում Քարլին տեղական իշխանություններից նամակ է ստացել, որոնք խնդրել են վճարել տուգանքը: Երիտասարդ կինը, սակայն, չի պատրաստվում վճարել եւ մտածում է բնակության վայրը փոխելու մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ