News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Փասադենա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին գրում է տեղական «The Pasadena Star-News» պարբերականը:

Հիշատակի զբոսայգու շինհրապարակում կայացած արարողությանը մասնակցել են նախագծի դիզայները՝ Դիզայնի քոլեջի շրջանավարտ Քեթրին Մենարը, Փասադենայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հանձնաժողովի անդամներ, քաղաքային պաշտոնյաներ, տեղի հայկական եկեղեցիների եւ դպրոցների ներկայացուցիչներ:

Քեթրին Մենարը նշել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է իր նախագիծը սկսում կյանքի կոչվել: Դիզայները նախագիծը ներկայացրել է 2013 թվականի ապրիլին, այն բանից հետո, երբ հանձնաժողովն այն ընտրել է ներկայացված 16 այլ նախագծերից:

Հուշարձանը 5 մետր բարձրությամբ եռոտանու տեսք է ունենալու՝ շրջապատված շուրջ 8 մետր բարձրությամբ քարե սյուների օղակով, ավազան թափվող ջրի կաթիլներով, որոնք խորհրդանշելու են 1915-1923 թվականների Ցեղասպանության ժամանակ օսմանցի թուրքերի կողմից սպանված 1.5 մլն հայերից յուրաքանչյուրին: Շողացող կաթիլներն ավազան են թափվելու յուրաքանչյուր 21 վայրկյանը մեկ, այնպես որ՝ տարեկան 1.5 մլն կաթիլ է թափվելու:

Եռոտանին հիշեցնում է այն սարքավորումները, որոնց վրա Հայոց ցեղասպանության ժամանակ կախաղան են բարձրացրել հայկական առաջնորդներին: Եռոտանու եւ քարերի շուրջ 12 նռենի է լինելու, որոնք մարմնավորելու են Հայաստանի 12 կորսված գավառները:

Հուշարձանի բացման արարողությունը նախանշված է ապրիլի 18-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ