News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միջնակարգ դպրոցում աղջիկները տղաներից ավելի լավ են սովորում: Աշխարհի երկրների մեծ մասում աղջիկների կրթական հաջողությունները կախված չեն սեռերի հավասարությունից, տնտեսական եւ սոցիալական զարգացման մակարդակից (եւ ընդհանրապես հասարակության հավասարությունից): Նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները՝ ուսումնասիրելով 74 երկրների 15 տարեկան մեկուկես միլիոն դպրոցականների տվյալները:

Գիտնականները հետազոտել են ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Դպրոցականների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրի տվյալները, որոնք հավաքվել են 2000-2010 թվականների ընթացքում:

Ըստ Lenta-ի, պարզվել է, որ ուսումնասիրված երկրների (տարածաշրջանների) 70%-ում աղջիկները տղաներից ավելի լավ են սովորում: Բացառություն են երեք շրջաններ. Կոլումբիան, Կոստա Ռիկան եւ հնդկական Հիմաչալ Փրադեշ նահանգը: Պատճառը գիտնականները չգիտեն (այդ շրջանների միակ ընդհանրությունն այն է, որ բոլոր երեքում էլ սուրճ են աճեցնում):

Զարգացած երկրներում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եւ այլն) երկու սեռերի կրթական հաջողությունների միջեւ տարբերությունը նվազագույնի է հասել: Իսկ ամենից շատ դպրոցական աղջիկները տղաներին գերազանցում են այն պետություններում, որոնք հայտնի են սեռերի դաժան անհավասարությամբ. Քաթար, Հորդանան, ԱՄԷ: Այլ կերպ ասած, հասարակությունում սեռերի հավասարությունն ընդհանուր առմամբ չի անդրադառնում կրթական հաջողությունների վրա: Օրինակ՝ Քաթարում եւ Ֆինլանդիայում աղջիկների կրթական մակարդակը նույնն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ