Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի ավտոտնակներից մեկում մահացած տղամարդ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Շենգավիթի բաժնից:
Մահացածը նույն շենքի բնակիչ 53-ամյա Գերման Ոսկանյանն էր, որ ավելի վաղ դուրս էր եկել տնից ու այլեւս չէր վերադարձել: Կատարվում է քննություն: