News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2015 թվականին Իրանը կգաղտնազերծի մինչեւ հիմա փակի տակ պահվող 1980-88 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակների ռազմական փաստաթղթեր:

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին: ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, զինվորականն ասել է, որ «արդեն հրաման է տվել գաղտնազերծել այդ ժամանակաշրջանի փաստաթղթերը, որոնք որպես «գաղտնի» են դասակարգված»: Մասնավորապես, բացվելու են հակահետախուզության փաստաթղթերը:

Գործակալության տվյալներով, սակայն, որ բոլոր նյութերը հասանելի կդառնան: Դրանց մի մասը, որոնց թվում են, ասենք, իմամ Խոմեյնիի, այնուհետեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամաններն ու վճիռները, նախագահի հանձնարարականներն ու Պաշտպանության բարձրագույն խորհրդի որոշումները, հանրության լայն շրջանակի համար փակ կմնան:

Լրատվամիջոցին տված հարցազրույցում բրիգադային գեներալ Մորտեզա Քորբանին, որի ղեկավարության ներքո է գտնվում Հեղափոխության եւ պաշտպանության իրանական թանգարանը, ասել է, որ գաղտնիությունից «ազատագրված» փաստաթղթերը հայրենի եւ օտարերկրյա հետազոտողների համար հասանելի կլինեն, ամենայն հավանականությամբ, 2015 թվականի սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ