News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) տեղի է ունեցել «Լուսանկարներ եւ զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների եւ ֆիլմերի դերի ու ազդեցության վրա:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» թեմայով:

Սեդա Փափազյանն որպես օրինակ ներկայացրել է Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական տարբեր աղբյուրների իրարամերժ փաստերը` ցուցադրելով այն լուսանկարները, որոնք ամենեւին չվերաբերելով Խոջալուի դեպքերին` ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից ներկայացվում են որպես այդպիսին` դրանցում հայկական զինվորականների մասնակցությունը «ապացուցելու» համար:

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ակադեմիական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:

Տպել
Ամենաշատ