News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանին, ինչից հետո առաջիկայում այցելել տարածաշրջան: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համանախագահների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ:

«Մենք նախարարին մեր մտահոգությունն ենք հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների կապակցությամբ, որոնց արդյունքում կան զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի, վստահությունը վերականգնելու եւ ղարաբաղյան խաղաղության գործընթացում առաջընթացի համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու պարտավորություններին: Մենք կոչ ենք արել նաեւ հայկական կողմին, միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմին։ Բռնությունը խափանում է հանուն խաղաղության ձեռնարկված ջանքերը:

Մենք նախարարի հետ քնարկել ենք հետագա հնարավոր քայլերը խաղաղության կարգավորման գործընթացում, ներառյալ համընդգրկուն բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խնդրի խաղաղ եւ տեւական հանգուցալուծման, ինչը կարեւոր է տարածաշրջանի ժողովուրդների համար։ Մենք նախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների դերը խնդրի կարգավորման գործընթացում։ Մենք շեշտել ենք միջոցառումների կարեւորությունը, որոնց նպատակն է խուսափել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում անկանխատեսելի միջադեպերից: Մենք նաեւ քննարկել են անհետ կորածների մասին տվյալների փոխանակման՝ նախագահների պայմանավորվածության ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ