News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-ր թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Կ. Սեյրանյանը իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ վթարի ենթարկվելով՝ բախվել հողաթմբին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ Կամո Սեյրանյանը ճանաչված դուդուկահար է:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ