ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայի հակամարտության սրացման պատճառով:
Նրանք նաեւ պայմանավորվել են Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելը շարունակելու մասին, որի արդյունքները պետք է դառնան տնտեսական կայունությունը եւ բարեփոխումների անցնելը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է «polit.ru»-ն:
ԵՄ առաջնորդները արտգործնախարարներին հանձնարարել են քննարկել Ուկրաինայի արեւելյան հատվածում ռազմական գործողությունների վերսկսման պատասխանը, այդ թվում նաեւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը: ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին Բրյուսելում, հայտնում է rbc-ն: