News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն  դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատել օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկու օր առաջ ուղարկված նամակում Պորոշենկոն նաեւ պահանջել է կատարել Մինսկի խաղաղ պայմանավորվածությունները:

«Երեկ չէ առաջին օրը ես նամակ եմ ուղարկել նախագահ Պուտինին, որում ոչ միայն զինադադար եւ Մինսկի պայմանավորվածությունների կատարում  եմ պահանջել, այլեւ Նադեժդա Սավչենկոյի եւ բոլոր պատանդների  ազատում», - ասված է հաղորդագրությունում:

Պուտինը հունվարի կեսերին նամակ էր ուղարկել Պորոշենկոյին, որում ծրագիր էր առաջարկում Դոնբասի սահմանից ծանր հրետանին հեռացնելու վերաբերյալ: Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հունվարի 20-ին հաստատել է, որ Կիեւն ստացել է ՌԴ նախագահի առաջարկությունը: Ավելի ուշ Կրեմլից հայտնել էին, որ Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ  պատասխանն Ուկրաինայի նախագահից ստացվել է միայն հունվարի 26-ին:

Ուկրաինացի օդաչու, ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել էր 2014թ. ամռանը: Ըստ Սավչենկոյի՝ իրեն առեւանգել են Ուկրաինայի տարածքում,  տեղափոխել Ռուսաստան եւ հանձնել ուժային կառույցների ներկայացուցիչներին: Ըստ ռուսական վարկածի՝ օդաչուն ՌԴ-ում է հայտնվել որպես փախստական, որից հետո ձերբակալվել է: Նա մեղադրվում է  լրագրողներ Իգոր Կորնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանության հանցակցության մեջ: 
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ձերբակալված ուկրաինուհուն  միջազգային անձեռնմխելիություն էր տրամադրել եւ ՌԴ-ին կոչ արել անմիջապես ազատել նրան:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ