News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում վերջին տեղում է, նշվում է Freedom House-ի այսօր հրապարակված «Ազատությունն աշխարհում - 2015» զեկույցում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգտոնից:

Ըստ զեկույցի հեղինակների՝ Ադրբեջանը, Թուրքիան, Հունգարիան, Ռուսաստանը եւ Նիգերիան 2014 թ. մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրել են աշխարհում ամենամեծ հետընթացը: Հայաստանը ստացել է 5 բացասական միավոր քաղաքական իրավունքների եւ 4 բացասական միավոր քաղաքացիական ազատությունների համար, Ադրբեջանը ստացել է 6-ական միավոր՝ երկու  կատեգորիաների պարագայում:

«2014 թ. Վենեսուելայում եւ Ադրբեջանում քաղբանտարկությունների թիվը մշտապես աճել է, ընդ որում՝ երկու երկրների ղեկավարները  մշտապես արդարացրել են դա արտասահմանյան գործակալների դեմ պայքարով», - նշվում է Freedom House-ի զեկույցում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին չնկատված ինքնակալ անվանելով՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Ալիեւը «մշտապես ռադարի մակարդակից ցածր է շարժվում»՝ փորձելով չերեւալ: Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ շարունակել են հալածանքները մամուլի եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ ձերբակալություններ կատարելով եւ ֆիզիկական բռնություն իրականացնելով լրագրողների եւ իրավապաշտպանների հանդեպ, հավելում են  զեկույցի հեղինակները:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վիճելի վերընտրման է հասել՝ հաղթելով ջախջախված ընդդիմությանը, որը թուլացած էր կալանավորումներից եւ իրավական խոչընդոտներից. Եվ ռեժիմը ակտիվացրեց քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների եւ այլ թվացյալ թշնամիների կալանավորումները,- ընդգծվում է Freedom House-ի զեկույցում։ - Չնայած նրան, որ տարեցտարի այնտեղ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հետ կապված վիճակը վատանում է, Ադրբեջանին հաջողվում է խուսանավել ժողովրդավար աշխարհի քննադատությունից՝ շնորհիվ էներգակիրների առատության եւ անվտանգության ոլորտում համագործակցության»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ