News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Apple ընկերության մաքուր եկամուտը 2015թ. ֆինանսական տարվա առաջին քառորդում, որն ավարտվել է 2014թ. դեկտեմբերի 17-ին, ավելացել է 37 %-ով՝ մինչեւ ռեկորդային 18 մլրդ դոլարի, ասված է Apple-ի ֆինանսական հաշվետվությունում։

Ընկերության հասույթը եւս պատմական ռեկորդ է արձանագրել. 2014թ. սեպտեմբերից դեկտեմբերի վերջ ընկած հատվածում այն աճել է մոտ 30%-ով՝ հասնելով 74,6 միլիարդի։ Բաժնետոմսերի եկամուտն ավելացել է 48%-ով։

«Մենք ցանկանում ենք մեր օգտվողներին շնորհակալություն հայտնել հիանալի եռամսյակի համար», — հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։ Ըստ Apple-ի ղեկավարի՝ տեկորդային շահույթ է ստացվել  iPhone-ի եւ Mac-ի վաճառքից, օնչպես նաեւ  App Store-ում ծառայությունների իրացումից։

Ընկերությունը վաճառել է ռեկորդային 74,5 մլն iPhone սմարթֆոն՝ 2014 թ. սեպտեմբերի վերջից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ 46%-ով ավելի, քան նախորդ տարի: Ըստ ընկերության՝  նա մեկ ժամում վաճառել է շուրջ 34 հազար iPhone:

Apple-ի շահույթի շուրջ 69%-ը բաժին է ընկել iPhone-ին: Ավելացել է նաեւ Apple –ի շահույթը Mac-ի վաճառքից. հաշվետու եռամսյակի ընթացքում ընկերությունը վաճառել է շուրջ 5,5 մլն սարք՝ նախորդ տարվա  4,8 մլն-ի համեմատ:

Սակայն Apple-ի iPad պլանշետների վաճառքը նվազել է:  Մեկ եռամսյակի ընթացքում Apple-ն իրացրել է 21,4 մլն պլանշետ՝  նախորդ տարվա համեմատ 4,6 մլն-ով պակաս, հայտնում է  Lenta.ru-ն:
Շարունակում է աճել iTunes –ի եւ Apple-ի այլ ծառայություններից ստացված շահույթը՝ 4,8 մլրդ դոլար կամ 6,5% շահույթ:

Հաշվետվությանը զուգահեռ՝ Apple –ի արժեթղթերը Nasdaq բորսայի փակվելուց հետո աճել են 5,3% -ով մինչեւ 114,9 դոլար, առեւտրի հիմնական շրջանի փակման 109,14 դոլարի համեմատ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ