News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետդումայի պատգամավոր, Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով զբաղվող կոմիտեի անդամ Իլյա Դրոզդովը դիմել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ խնդրելով դիտարկել ԱՊՀ-ի բոլոր մարմիններում Ուկրաինայի ներկայացուցիներին եւ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու հարցի բարձրացումը:

Դրոզդովի խոսքով, լինելով ԱՊՀ-ի հիմանդիրներից մեկը, Ուկրաինան այդպես էլ չի վավերացրել Համագործակցության կանոնադրությունը: Բացի այդ, պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՊՀ-ի անդամ-պետություններից եւ ոչ մեկը չի նվազեցնում Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մեջ Խորհրդային բանակի դերը, եւ ոչ մի տեղ չեն հերոսացնում նացիստական հանցագործների ու նրանց դաշնակիցներին, բացի Ուկրաինայից, հաղորդում է «Մոսկվոսկի կոմսոմոլեցը»:

«Այստեղ հարցն անգամ իրավական հարթության վրա չէ. Մենք բոլորս հիանալիորեն հասկանում ենք, որ 20 տարի Ուկրաինան իրավաբանորեն չի էլ եղել ԱՊՀ-ի անդամ: Հարցն այստեղ բարոյա-էթիկական հարթության վրա է: Բացահայտորեն հերոսացվում են նացիստական հանցագործները եւ նրանց համախոհները, վերանայվում է պատմությունը եւ արդարացվում ֆաշիստական Գերմանիայի դաշնակից երկրների հանցագործությունները: Ես անկեղծորեն կարծում եմ, որ Ուկրաինան իր ներկայիս ռեժիմով պետք է վտարանդի դառնա», - նշել է Դրոզդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ