News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարեցտարի «բարելավելով» պատմությունը աղավաղելու գործիքները՝ Թուրքիան այս տարի առաջին անգամ է հենց ապրիլի 24-ին նշելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Մենք բոլորս ցնցված էինք «Շաղլի Էբդո» ամսագրի դեմ իրականացված սարսափազդու հարձակումից, որ իրականացվեց Փարիզում: Սա ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող խոսքի ազատության դեմ ուղղակի բռնարարք էր: Այսօրինակ բարբարոսական ոճրագործությունները անընդունելի են, եւ մենք այն խստագույնս դատապարտում ենք:

Մեզ համար շատ ցավալի է, որ բարբարոսության այսպիսի դրսեւորումները դարձել են կրկնվող: Ութ տարի առաջ՝ հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի մոտակայքում սպանվեց հայտնի թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը: «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», - սա էր այդ օրերի կարգախոսը: Հրանտ Դինքը սպանվեց իր հայացքների եւ Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը ասելու համարձակ քայլերի համար: Նա զոհ դարձավ թուրքական քարոզչամեքենայի, որը ամեն կերպ փորձում էր ներկայացնել նրան որպես Թուրքիայի թշնամի, ով վիրավորել էր թուրքական ինքնությունը: Այս իրադարձությունների ամբողջ շղթան շատ լավ համընկնում է Թուրքիայի` ժխտողականության ավանդական քաղաքականության հետ:

Այս քաղաքականության մեկ այլ օրինակ է Էրդողանի կառավարության ամոթալի փորձը ստվեր գցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա: Այսպիսով, Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են այս տարի նշել Առաջին Աշխարհամարտին Դաշնակիցների կողմից՝ 1915 թվականին Թուրքիայի տարածք ներխուժելու ռազմական գործողությունների 100-ամյակը: Տարեցտարի «բարելավելով» պատմությունը աղավաղելու գործիքները՝ Թուրքիան այս տարի առաջին անգամ է հենց ապրիլի 24-ին նշելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը, այն դեպքում, երբ այն սկսվել է 1915թ. մարտի 18-ին եւ տեւել մինչեւ 1916թ. հունվարի վերջ: Պատմական փաստ է, որ Գալիպոլիում Դաշնակիցների զորքերի ափհանումը սկսվել է ապրիլի 25-ին, եւ այդ օրն են նշում ԱՆԶԱԿ-ի օրը Ավստրալիան եւ Նոր Զելանդիան: Ընդամենը երկու տարի առաջ՝ 2013-ին, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Առաջին համաշխարհային պատերազմի այս ճակատամարտի 98-րդ տարելիցը նշել էր մարտի 18-ին: Ինչ նպատակ է այն հետապնդում, եթե ոչ պարզ ու ստոր մի ցանկություն՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Մինչդեռ Թուրքիան շատ ավելի կարեւոր պարտականություն ունի սեփական ժողովրդի եւ համայն մարդկության առաջ, այն է՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը:

Չնայած իրենց նորարարական եւ թարմացված ժխտողականության քաղաքականությանը՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունները պետք է ընդունեն, որ խաղաղությունն ու բարեկամությունը պետք է նախ հիմնված լինեն սեփական անցյալը եւ պատմական արդարությունը ընդունելու քաջության հիման վրա: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ապագա սերունդներին փոխանցել իրական պատմությունը, այսպիսով հող նախապատրաստել հարեւան ժողովուրդների միջեւ մերձեցման ու ապագա համագործակցության համար:

Ցավով պետք է եզրակացնել, որ հարյուր տարի տեւող ժխտողականության քաղաքականությունը մեզ հանգեցրել է մի իրավիճակի, երբ «ցեղասպան» Իսլամական պետության բանակն իր ոճեւագործ գործողություններ է իրականացնում կոտորածներիների նույն վայրում, որտեղ հարյուր հազարավոր հայեր են սպանվել: Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում ահաբեկիչները նույնիսկ փայթեցրել են Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցին: Հարյուր տարի տեւող ժխտողականությունը բերում է ռադիկալիզմի եւ կրոնական ծայրահեղականության, ռասիզմի եւ այլատյացության:

Իսկապես, մեր արձագանքը այս ամենին պետք է հիմնված լինի մեր բոլորի համար համընդունելի արժեքների հիման վրա` ազատության, հանդուրժողականության եւ փոխըմբռնման, ճանաչման եւ կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- նշել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ