News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բորսայում հունվարի  28 -ին  սակարկությունները սկսելու պահին ռուբլու արժեքը նվազել է: Երեկվա սակարկությունների ավարտի համեմատ դոլարի փոխարժեքը այսօր սակարկությունները սկսելիս բարձրացել է 7,95 կոպեկով, եվրոյինը՝  10,2 կոպեկով:

Դրանից հետո երկու արժույթների փոխարժեքները շարունակել են աճել: Դոլարի փոխարժեքը  հասել է 67,1325 ռուբլու, որը  31,25 կոպեկով ավելի է հունվարի 27-ի բորսայի փակման  պահի ցուցանիշից: Միաժամանակ, եվրոյի փոխարժեքը աճել է մինչեւ  76,3005 ռուբլու, որը  35,05  ռուբլով ավելի է երեկվա բորսայի փակման  պահի ցուցանիշից:

ICE բորսայի այսօրվա աճուրդի ընթացքում մարտին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսները տատանվում են մեկ բարելի դիմաց 49 դոլարի մակարդակում: Մոսկվայի ժամանակով 10:10-ի դրությամբ Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը  կազմել է 66,93 ռուբլի, որը 11 կոպեկով ավելի է երեկվանից, եվրոյի փոխարժեքը՝  76,0025  ռուբլի, որը  5,25 կոպեկով ավելի է հունվարի 27-ին բորսայի փակման  պահի ցուցանիշից:

Հունվարի 28-ին Ռուսաստանի բանկի սահմանած ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է ռեկորդային  67,8153 ռուբլի ցուցանիշի: Եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմում է 76,2922 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ