News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կարծիքով՝ քաղաքական պայքարի դուրս եկած՝ Արցախյան հերոսամարտի մասնակիցներն ազատամարտիկներ չեն: Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ ազատամարտիկն այն մարդն է, որն այս պահին կանգնած է սահմանին:

«Երբ ազատամարտիկին բերում եք քաղաքական դաշտ, դուք ուրեմն անցնում եք թշնամու դաշտը: Եթե ազատամարտիկները հարցեր ունեն, թող բարձրացնեն եւ այդ հարցը լուծեն: Ազատամարտիկին ժողովրդից մի առանձնացրեք, բոլորն էլ լիքը խնդիրներ ունեն»,- ասաց գեներալ Մանվելը:

Լրագրողների դիտարկմանը, թե ինքն էլ է քաղաքականության մեջ, Մանվել Գրիգորյանը չհամաձայնվեց. «Քաղաքականությունն ուրիշ է, պատգամավորությունը՝ ուրիշ: Ես պատգամավոր եմ իմ երկրապահի, իմ ժողովրդի համար: Ազատամարտիկը չպետք է փողոց դուրս գա, ես նմաններին ազատամարտիկ չեմ համարում»:

Ինչ վերաբերվում է սահմանին առկա լարվածությունը, ապա գեներալի խոսքով՝ դա կապված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

«Մի քիչ լարվել ա, էլի, սահմանին: Հազար անգամ ավելի արտառոց իրավիճակներ էլ են եղել, մեր բախտը մեր հետ ա: 2015թ. Ցեղասպանության 100-ամյակն ա, փորձում են մեր պահանջատիրությունը խառնել, աղավաղել, մի քիչ լարվածությունն ավելի շատացել է»,- նշեց նա:

Տպել
Ամենաշատ