News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական նիստին Դողու Փերինչեքի փաստաբան Մեհմեդ Ջենգիզը հայտարարել է, թե ՄԻԵԴ-ը 1000 տարի էլ քննի, Փերինչեքի մոտ ռասիզմ եւ խտրականություն չի կարող գտնել։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի փաստաբան Մեհմեդ Ջենգիզն իր ելույթում հիշեցրել է, որ Փերինչեքը սոցիալիստ է եւ քրդերի հանդեպ ռասիզմի դեմ է դուրս եկել Թուրքիայում, որի համար ժամանակին փակվել էր նրա գլխավորած «Սոցիալիստական» կուսակցությունը։

«ՄԻԵԴ-ն էլ իր հերթին օրենքին դեմ էր համարել այդ կուսակցության փակումը։  1000 տարի էլ քննեք, Դողու Փերինչեքի մոտ ռասիզմ եւ խտրականություն չեք կարող գտնել։  Փերինչեքն իր ամբողջ կյանքը պայքարել է խտրականության դեմ եւ Եվրոպայից պարգեւներ ստացել։  Փերինչքը շվեցարական դատարանում ասել է, որ խտրականությունն իր համար անպատվություն է»,-ասել է Փերինչեքի փաստաբանը։

Փերինչեքի փաստաբանի ելույթից հետո խոսքը տրվել է Դողու Փերինչեքին։

Հիշեցնենք, որ 2008 թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի  վճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ