News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած բազմաթիվ պաշտոնյաներից ամենապահանջվածը ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր. այցելուները կրնկակոխ հետեւում էին նրան՝ փորձելով ֆինանսական օգնություն կամ օգնության խոստում կորզել պատգամավորից:

Սամվել Ալեքսանյանը շռայլորեն գումար էր բաժանում, մինչդեռ օրվա խորհրդի՝ բանակի կազմավորման կարեւորության եւ բարեմաղթանքների հարցում մեղմ ասած ժլատ էր՝ բանակին մաղթելով միայն հաջողություն: Լրագրողների հարցին՝ ծառայել է արդյոք բանակում, Սամվել Ալեքսանյանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ «լիքը բան» է հիշում իր ծառայությունից: Հարցին՝ պատերազմի դեպքում կմեկնի առաջին գիծ, գործարարը պատասխանեց. «Ինչի՞ պետք ա չգնամ»:

Տպել
Ամենաշատ