News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ում սկսված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի»  դատական նիստին Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքն իր պաշտպանական ճառը սկսել է. «Ես վստահում եմ Ձեր դատարանին» խոսքով։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Փերինչեքն իր ելույթում նշել է. «Եվրոպացու ազատության համար ենք այստեղ։ ՄԻԵԴ-ի 2-րդ պալատի կողմից 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը Եվրոպայի ազատության ժառանգությունն էր ներկայացնում եւ իր հովանու տակ առնում դրանք։ Այդ վճիռը նույնությամբ կրկնում ենք։

ՄԻԵԴ-ի 2-րդ պալատի որոշման մեջ նշվել է, որ 1915-ի հետ կապված տեսակետները վիճելի են։ Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը եւ Եպիսկոպոս Նիշանյանը այդ դեպքերի հետ կապված իրենց խոսքում այս մասին անդրադարձել են դրսի ուժերի միջամտությունների մասին։ Մենք էլ նույն կարծիքին ենք։ ՄԻԵԴ-ի 2-րդ պալատը Հայոց փոխպատրիարքին եւ բոլորին ազատորեն խոսելու երաշխիք է տվել կայացրած որոշումով։

Մենք շեշտել ենք, որ 1915-ը չի համապատասխանում «ցեղասպանություն» տերմինին եւ մեր այդ թեզը գիտական հիմնավորումով առաջ տարանք։ Շվեցարական դատարանին 90կգ ռուսական եւ հայկական փաստաթղթղեր տվեցինք։ Մեր տեսակետները կարող է վիճելի են, սակայն մեր ազատությունը պաշտպանելը եվրոպական իրավունքի պարտականությունն է։

Ցեղասպանությունը իրավական նկարագրություն է։ Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պետական թեորիայի եւ հասարակական ազատությունների ոլորտում իմ արած ուսումնասիրությունների արդյունքը սա է, որ Օսմանյան պետությունը հայ քաղաքացիների դեմ միջոցառումներում չի շարժվել նրանց զանգվածային ոչնչացնելու նպատակով։ Դրանով հանդերձ, միշտ էլ նշել եմ, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ երկկողմանի կոտորած եւ բռնագաղթ է եղել։ Մեր հայ քաղաքացիների ցավը միշտ էլ կիսել եմ։ հայերի հանդեպ ատելություն եւ թշնամանք սերմանող գեթ մեկ բառ չեք կարող գտնել։ Միշտ շեշտել ենք նրանց ներդրումը մեր մշակույթում եւ կյանքում։ Մենք ոչ թե հայերին, այլ մեծ պետություններին ենք մեղավոր համարել։ Մեր այդ խոսքերով մեր հայ քաղաքացիներին էլ ենք պաշտպանել։

Եվրոպայում եւ Թուրքիայում խաղաղությունը եւ եղբայրությունը պահպանենք։  Հայոց ցեղասպանության «պնդումները» տաբուացվել են եւ Եվրոպայում դրանք դարձել են թուրքերին նվաստացնելու գործիք։ Թուրքերն ու մուսուլմաններն այսօր դարձել են Եվրոպայի սեւամորթները։ Թողեք, թող անարդարության ենթարկվածներին պաշտպանողները խոսեն։ Հայերն էլ այդ անարդարության ենթարկվածների մեջ են։  Նրանց խոսելու իրավունքը Եվրոպայում հանդուրժողականության եւ եղբայրության զարգացման համար ամենաառողջ երաշխիքն է։  ՄԻԵԴ-ը խոսքի ազատությունը երաշխիքի տակ առնող որոշումով կդատապարտի նաեւ ատելության խոսքը։ Մենք Եվրոպայում եւ Թուրքիայում խաղաղության եւ եղբայրության համար ենք այստեղ»,-ասել է Փերինչեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ